34564 դիտում
13:14 15-10-2017
Դեպուտատների չխայթենք, սև հումոր չանենք, «18+» թեմաներին անդրադառնալն ամոթ է, բա էլ ի՞նչ մնաց. Հովհաննես Դավթյան. Armlur.am
«Ժողովուրդ»-ը «Քաղաքում» եւ «Բանակում» սերիալներից, մի շարք հումորային նախագծերից հայտնի դերասան Հովհաննես Դավթյանի հետ զրուցել է Հայաստանում հումորիստների ազատության, սերիալներում չնկարահանվելու պատճառների, հաղորդումների ժամանակ հնչեցրած համարձակ որակումների եւ այլ թեմաների շուրջ։
[b]-Հովհաննե՛ս, կա՞ նոր ներկայացում, որի վրա աշխատում եք, եւ կա՞ մի թեմա, որին մտադիր եք անդրադարձ կատարել։
[/b]
-Այո՛, կա նոր ներկայացում, այն, հավանաբար, հանդիսատեսի դատին կհանձնեմ գարնան վերջին։ Արծարծելու եմ խառը, ակտուալ թեմաներ։ Առհասարակ, ես իմ առջեւ որեւէ կոնկրետ թեմայի անդրադառնալու խնդիր չեմ դնում։ Սովորաբար վերցնում եմ հասարակությանը հետաքրքրող, երբեմն նաեւ հանրության համար ցավոտ թեմաներ, այդ թվում՝ քաղաքական բնույթի։ Առանց քաղաքական թեմաների ոչ մի ներկայացում չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել։ Կարծում եմ՝ եթե բեմի մարդը ցանկանում է ակտուալ լինել, պետք է ամեն ինչից տեղյակ լինի, այդ թվում՝ քաղաքականությունից։
[b]-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում հումորիստների համար ազատ դաշտ ստեղծվա՞ծ է։
[/b]
-Ոչ այնքան։ Ամեն բան անում ենք, որ ստեղծվի այդ դաշտը, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, պետք է պահել մեր ավանդույթներն ու սկզբունքները, բայց նաեւ պետք է ազատ թեմաներով կատակենք, չասենք՝ «18+» թեման ամոթ է, սեւ հումոր չի կարելի անել, չի կարելի անդրադառնալ քաղաքական թեմաների, «խայթել» դեպուտատներին ու օլիգարխներին, իշխանավորներին եւ այլն։ Բա էլ ի՞նչ մնաց, ինչի՞ն անդրադառնանք։
Մանրամասներն՝ [url=http://armlur.am/740141/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
679 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
628 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի