Առաջիկա օրերին իմ ուղիղ եթերի ընթացքում ես անպայման կանդրադառնամ այդ հանդիպումներին, քննարկված թեմաներին եւ կներկայացնեմ տարբեր խնդիրների լուծման իմ տեսլականը.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Հուլիսի 3-ին այցելեցի Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան գյուղերը եւ հանդիպեցի համայնքների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են ամենատարբեր հարցեր, որոնք առնչվում էին գյուղերում առկա խնդիրներին, գյուղական բնակավայրերի զարգացման հեռանկարներին, պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, կրթության եւ այլ ոլորտների:
Մեծ բավականություն ստացա իրենց արդար քրտինքով իրենց հացը վաստակող եւ Արցախ աշխարհի հիմնասյուներից հանդիսացող հողի մշակների հետ քննակումներից: Ինձ համար մեծ պատիվ էր, որ նրանք ծանր աշխատանքից հետո ժամանակ գտան եւ հանդիպեցին ինձ հետ:
Խնածախում եւ Այգեստանում պատիվ ունեցա անկեղծ զրույց ունենալ խելացի, ազնիվ մարդկանց հետ, ովքեր կյանքի եւ տարբեր հարցերի լուծման նկատմամբ հայավարի, ղարաբաղցուն բնորոշ գաղափարներ ունեն: Չափազանց օգտակար եմ համարում այդ խորհուրդները:
Առանձնապես հետաքրքիր էին 93-ամյա Վաչագան պապի հետ շփումները:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Խնածախ եւ Այգեստան համայնքների բոլոր ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության եւ անմիջական քննարկումների համար:
Առաջիկա օրերին իմ ուղիղ եթերի ընթացքում ես անպայման կանդրադառնամ այդ հանդիպումներին, քննարկված թեմաներին եւ կներկայացնեմ տարբեր խնդիրների լուծման իմ տեսլականը: