211652_close_icon
views-count25698 դիտում article-date 10:01 30-04-2015

ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի Mitsubishi-ին հարվածած «02»-ի վարորդը հայտարարում էր. «Ես պռոբլեմ չունեմ, սաղ դեպուտատների կռիշը սարքողն եմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վազ 2102 մակնիշի ավտոմեքենան վարել է Գորիս քաղաքի Ա. Սաթյանի 1-ին նրբանցքի բնակիչ, 36-ամյա Արման Կոլյանը, իսկ Mitsubishi Pajero-ն վարել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 42-ամյա Սևակ Հակոբյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել «02»-ի ուղևոր՝ Գորիսի բնակիչ, սակայն ժամանակավորապես Դավիթաշենի 3-ր թաղամասի 5-րդ շենքում բնակվող, 39-ամյա Մհեր Բադալյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Բադալյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Վերջինս նաև հիվանդանոցում հայտարարել է, որ «02»-ը վարել է Ա. Կոլյանը, ով վթարի վայրում իրեն պահում էր ոչ ադեկվատ. հայհոյանքներ տալով հարվածում էր իր ավտոմեքենային, իսկ հավաքվածներն էլ պատմում էին, որ նա անընդհատ կրկնում էր. «Ես պռոբլեմ չունեմ, սաղ Ազգային ժողովի դեպուտատների տան կռիշները ես եմ սարքում, իրանք իմ կռիշներն են»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Բադալյանն աշխատում է «Հովնազ» ՍՊԸ-ում տանիքագործ, իսկ Mitsubishi-ի վարորդ Ս. Հակոբյանը՝ ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ա. Կոլյանը հրաժարվել է բժշկական փորձաքննությունից և դեպքի վայրում, և հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/29/51249/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 29-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ համանուն այգու դիմաց, բախվել էին Mitsubishi Pajero մակնիշի 403 GG 01 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի 34 VF 868 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Արզումանյանն ու Ռոման Չիլինգարյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր