Թույն մրցույթ՝ թույն մրցանակներով
Ucraft-ի նոր նախագիծը վերաբերում է ոչ միայն դիզայներներին, այլև բոլոր ցանկացողներին, ովքեր պատրաստ են իրենց երևակայությունն ու ստեղծագործական գաղափարները ներդնել կայք ստեղծելու գործում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է[url=https://www.ucraft.com/] ucraft.com[/url] վեբկայքով պատրաստել որևէ ընկերության կամ անձի կայք՝ լուսանկարչի, դիզայների, ռեստորանի, սրճարանի կամ տուրիստական գործակալության և այլն:
Նշենք, որ Ucraft-ը կայքեր պատրաստելու գործիք է, որի օգնությամբ, առանց որևէ մասնագիտական հմտությունների, յուրաքանչյուրը կարող է՝ պատրաստել իր համար ցանկալի կայքեր:
Գլխավոր երեք մրցանակներից բացի, որոնք խոշոր դրամական պարգևներ են, կլինեն նաև բազում հաճելի անակնկալներ:
Մրցույթի պայմաններին և մրցանակներին, ինչպես նաև ժյուրիի կազմին ծանոթանալու համար այցելեք [url=http://www.tuyn.am/]այս հղումով[/url], որտեղ դիզյաներ Արա Ասլանյանը իրեն հատուկ ոճով մանրամասն ներկայացնում է ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: