Հոլիվուդում ընթացող միջոցառման ժամանակ հայտնի մեքսիկացի դերասանը ապտակել է լրագրողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլիվուդում ընթացող միջոցառումներից մեկի ժամանակ հայտնի մեքսիկացի դերասան Էդուարդո Յանյեսը ապտակել է լրագրողին: Այս մասին հայտնում է People պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանին դուր չի եկել լրագրողի ուղղած՝ որդու մասին հարցը և նա պատասխանել է. «Թե մտահոգվում ես որդուս մասին՝ գումար ուղարկիր նրան կամ գնա խոսիր նրա հետ», ինչից հետո ապտակել է լրագրողին:
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը: