Հոլիվուդում սիլիկոնե կրծքերն այլեւս նորաձեւ չեն
Հոլիվուդում սիլիկոնե կրծքերի հանդեպ հետաքրքրության պակաս է նկատվում: Ապացույցը՝ Ջենիֆեր Էնիսթոնի սկանդալային դեկոլտեն է, որը նախընտրեցին նաեւ Քեյթ Հադսոնը, Սիեննա Միլլերը, Ջենիֆեր Լոուրենսը եւ այլք:
Նրանք երբեք չեն բարդույթավորվել իրենց փոքր կրծքերի պատճառով եւ կարմիր գորգին երեւացել են դեկոլտեով: Այժմ դեկոլտեով ընդգծված համեստ չափի կրծքերն են նորաձեւ:
Հոլիվուդյան ոճաբաններն էլ հիմնականում նախընտրում են համարձակ գգեստներ, որոնք ընդգծում են փոքր բարեմասնությունները:
Ի դեպ, Վիկտորիա Բեքհեմն անցյալ տարի խոստովանել էր, որ 15 տարի առաջ մեծացրել է կրծքերը, սակայն հետագայում՝ հրաժարվել սիլիկոնե իմպլանտներից: