Մարադոնան ապտակել է լրագրողին. տեսանյութ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական սկանդալի մասնակից է դարձել: Արգենտինացին կրկին լրագրող է հարվածել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մարադոնան իր կնոջ և որդու հետ ուղևորվելուց է եղել թատրոն,սակայն ճանապարհին նրա ավտոմեքենան շրջափակել են լրագրողները: Մարադոնան ասել է, որ չի ցանկանում հարցազրույց տալ, սակայն լրագրողների համառության արդյունքում նրա նյարդերը տեղի են տվել, որից հետո Մարադոնան դուրս գալով մեքենայից, ապտակել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկին: