211652_close_icon
views-count61466 դիտում article-date 12:43 13-10-2017

Արագածոտնի մարզում 55-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ծառայություն կատարող ՃՈ աշխատակցին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաբյուր գյուղի բնակիչ՝ 55-ամյա Աշիկ Սարգսյանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, 51-ամյա Վարդգես Թադևոսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, սակայն չի բացառվում, որ մարզի դատախազի ցուցումով դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր