211652_close_icon
views-count2477 դիտում article-date 13:11 13-10-2017

Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 12-ին հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Թումոյի» սաները մուտքի մոտ հյուրին դիմավորեցին նրան պատկերող դիմակներով (նմանատիպ դիմակներ առկա էին նաև «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի ազդագրի վրա): Դերասանը շրջեց «Թումոյի» սրահներում, ծանոթացավ կենտրոնի կրթական ծրագրերին: Այցելության ընթացքում «Թումոյի» «Թմբա-թա» խումբը լեգենդար դերասանին նվիրեց գեղեցիկ երաժշտական կատարում։ Մալկովիչը զրուցեց նաև երեխաների հետ, պատասխանեց նրանց հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր