211652_close_icon
views-count2346 դիտում article-date 17:14 11-04-2015

Քանյե Ուեսթը` «Թումո»-ում. լուսանկարներ

Միջազգային աստղ, 21 «Գրեմմի»-ի մրցանակակիր Քանյե Ուեսթն այցելեց «Թումո»: Նա շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրերին: Քանյեն սկսեց իր շրջայցը` հանդիպելով Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսելով էքսպրոմտ Pyramidz և «Թմբա-Թա» խմբերի կատարումները: Քանյեն դիտեց նաև Decibelle-ի հոլովակը և լսեց Թումոյի երաժշտական խմբերի համագործակցությամբ ստեղծված «Համայակ ջան» կատարումը: Երաժիշտը տպավորված էր Թումո պատանիների տաղանդով և ավանդական ֆոլկ երգի ժամանակակից կատարմամբ: Պատանիների հետ լուսանկարվելուց հետո, ոգեշնչվելով անիմատորների աշխատանքներից, Քանյեն նշեց, որ ցանկանում է մի օր դառնալ հաջորդ «Ուոլթ Դիսնեյը»: Կենտրոնում շրջելիս Քանյեն մոտեցավ պատանիներից մեկին, ով նրան ներկայացրեց «Թումո աշխարհ» օնլայն պլատֆորմը և իր անհատական ուսումնական պլանը: Պարզվեց, որ Քանյեի մանկության սիրելի խաղալիքը լեգոն է եղել: Նա զարմացավ, թե որքան բան կարելի է անել լեգոյով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր