Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման հետ կապված ոչ մի խնդիր չկա, հաղորդում է Gazeta.ru-ն։
Այդ մասին նա ասել է օդանավում` Սերբիայից վերադառնալիս։
«Առաջին փուլում համատեղ արտադրություն չի լինի, երկրորդ փուլում մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք։ Չեմ կարծում, որ դրանով մենք կավարտենք Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, կխոսենք նաև C-500-ների մասին»,-մեջբերել է Haberturk հեռուստաալիքը Էրդողանի խոսքը։
Նա հավելել է, որ ամերիկյան Patriot համակարգերն արդեն դուրս են գալիս աշխարհում շրջանառությունից։