211652_close_icon
views-count2080 դիտում article-date 20:12 07-05-2014

Արցախի նախագահ Բակո Սահակյանը 10 դատապարտյալի ներում է շնորհել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ մասամբ ներում է շնորհվել 10 դատապարտյալի: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե մերժվել է ներում շնորհել 52 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:

Նմանատիպ նյութեր