Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս. Շ. Քոչարյան
Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունը, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Հավելել է, որ այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը:
«Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով էլ է երևում: Բայց չեմ կարծում, որ նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ընդգծել է ԱԳ փոխնախարարը: