ՌԴ դեսպանը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման և ադրբեջանական գերության մեջ «հանկարծամահ» եղած Կարեն Պետրոսյանի մասին
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը, փոխանցում է vesti.az-ը՝ հղում անելով Panorama.am-ին:
Անդրադառնալով Ադրբեջանում «հանկարծամահ» եղած Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների հետաքննությանը՝ Վոլինկինը նշել է, որ հետաքննությանը պետք է ընդգրկվեն բոլոր կողմերը:
«Ամեն ինչ կախված կլինի հետաքննության հարցումկողմերի պայմանավորվածությունից: Որպեսզի նվազեցվեն միջադեպերի հնարավոր ռիսկերը, պետք է հետաքննությունների մեխանիզմը լավ աշխատի»,-ասել է ռուս դեսպանը: