2005 դիտում
13:03 05-09-2014
ԱՄՆ Պետդեպը Սարգսյան-Քերրի-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել
ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել՝ կապված նախօրեին Ուելսի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման հետ:
Հայտարարության մեջ նշում է, որ Ջոն Քերրին իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին և կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և ավելի կառուցողական դարձնել բանակցային գործընթացը:
«Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը խաղաղության կբերի երկու ժողովուրդներին, որն էլ կդառնա Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ամենամեծ քայլը: Դա կապահովի երկու ժողովուրդների ապագան: »,-ասված է հայտարարության մեջ:
Քերրին այդ առիթով կոչ է արել երկու երկրների նախագահներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի կողմից կոչ է արվել նաև աշխատանքներ տանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը շարունակելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
22:30 07-04-2022
«5165» շարժումը հայտարարություն է տարածել Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ
1282 դիտում
13:38 15-05-2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
Այս բաժնից
844 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին