211652_close_icon
views-count2918 դիտում article-date 23:05 11-10-2017

Հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ է կայացել Կահիրեում

Հոկտեմբերի 8-ին Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը տեղի ունեցավ «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի» լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Հյուրերի թվում էին ԵԱՀ ԱԳ նախարարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եգիպտահայեր։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր բացման խոսքում բարձր գնահատեց անցած 25 տարիներին հայ-եգիպտական համագործակցության շրջանակներում գրանցված ձեռքբերումները, անդրադարձավ միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Քառյակի կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձարանից։

Նմանատիպ նյութեր