211652_close_icon

Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

views-count2253 դիտում article-date 20:17 05-09-2017
Սեպտեմբերի 2-ին Մեխիկոյի ամենախոշոր «Նեսաուալկոյոտ» համերգասրահում Մեքսիկայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպվեց դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Դասական երաժշտության համերգին մասնակցեցին Հայաստանից հրավիրված դաշնակահարներ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը և 12-ամյա Անի Աթայանը, ում նվագակցում էր Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ականավոր դիրիժոր Ռոդրիգո Սիեռռա Մոնկայոյի գլխավորությամբ։ Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև մեքսիկացի կոմպոզիտորներ Մանուել Էսպերոնի և Կառլոս Չավեսի ստեղծագործությունները։ Համերգին ներկա էին Մեքսիկայի օրենսդիր և գործադիր մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Մեքսիկայի հանրության ականավոր ներկայացուցիչներ, լրագրողներ, մեքսիկահայեր։

Նմանատիպ նյութեր