Դմիտրի Խվորոստովսկու կինը հերքել է ամուսնու մահվան մասին լուրը
Հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու կինը՝ Ֆլորենսը, հերքել է իր ամուսնու մահվան մասին շրջանառվող լուրերը, հաղորդում է Ria Novosti-ն։
Վերջինս ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/fhvorostovsky?hc_ref=ARTLpaFj0RVThhfBroFEORhVUqtajok6HMwigsLpTfcz3_tCARb0zNbJfWANnwpYO7U&fref=nf&pnref=story&_rdc=1&_rdr]էջում [/url]գրել է. «Իմ ամուսինը լավ է և երջանիկ քնած է իմ կողքին։ Գրողը տանի այն մարդկանց, ովքեր նման բաներ են գրում»։
Հռչակավոր երգչի մահվան մսին ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր սենատոր Ելենա Միզուլինան, ավել ուշ՝ հեռացրել գրառումը, սակայն ԶԼՄ-ները հասցրել էին տարածել ապատեղեկատվությունը։
Խվորոստովսկու մահվան մասին տեղեկությունը հերքել է նաև Askonas Holt տնօրեն Մարկ Հիլդրյուն. «Դա սուտ է, նա ողջ է և գտնվում է իր տանը»։
Նշենք, որ 2 տարի առաջ երգչի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք է և նա բուժման կուրսեր է անցել։