Դմիտրի Պեսկովը հերքել է լուրը, որ Իրանի ԱԳ նախարարը Պուտինին Խամենեիից գրավոր ուղերձ է փոխանցել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է բերել Իրանի գերագույն առաջնորդի այաթոլլահ Ալիի Խամենեիի նամակը։
«Բայց դուք տեսաք, որ նա եկել էր առանց նամակի», - «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Արաղչին Պուտինին է բերել այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը։
«Իհարկե, նա, հավանաբար, Պուտինին փոխանցելու ինչ-որ բան ունի թե՛ Գերագույն առաջնորդից, թե՛ նախագահից, ուստի հիմա շատ լայն քննարկում տեղի կունենա», - ասել է նա։