Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ
Աշխարհահռչակ օպերային երգիչ, ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու մոտ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ:
Հայտնի երգիչն արդեն չեղարկել է ամռանը նշանակված բոլոր համերգներն ու ելույթները:
Խվորոստովսկին բուժումը սկսելու է այս շաբաթ և լավատեսությամբ է լցված ապագայի հանդեպ: