6163 դիտում
19:56 10-10-2017
Հայաստանում շարունակվում են ՀԱՊԿ զորավարժությունները
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի [url=http://www.mil.am/hy/news/4990]ծառայությունից[/url]:
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ:
Հոկտեմբերի 10-ին ՕԱՀՈՒ և Զ(ու)ՄԽ հրամանատարները որոշումներ են ընդունել ենթակա զորքերի (ուժերի) կիրառման վերաբերյալ և ձեռնամուխ եղել պլանային փաստաթղթերի մշակմանը:
Զորավաժությանը մասնակցող ՕԱՀՈՒ և Զ(ու)ՄԽ ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:
Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է նաև, որ հոկտեմբերի 11-ին «Ալագյազ» զորավարժարանում խաղարկվելու է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ անցկացվող «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժության փուլերից մեկը` մարտական կրակի կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
6687 դիտում
15:44 06-10-2020
ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով
Այս բաժնից
367 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
589 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
736 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան