211652_close_icon
views-count6678 դիտում article-date 15:44 06-10-2020

ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով

Հայաստանում հոկտեմբերի վերջին պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների եւ անցկացման վայրի համաձայնեցում: «[url=https://armenpress.am/arm/news/1030557.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի եւ ժամկետների հարցը», - ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը: ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին: ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը:

Նմանատիպ նյութեր