211652_close_icon
views-count33526 դիտում article-date 10:23 10-10-2017

ՀՀ վարչապետը Իրանում արձակել է կոստյումի կոճակները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարևոր է հագուկապով, շարժ ու ձևով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի: Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, երկու երկրի դրոշների առջև խոնարհվելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է արձակված կոստյումով: Մինչդեռ նման դեպքերում արարողակարգի պահանջն է, որ կոստյումի կոճակներից գոնե մեկը կոճկված լինի: Այդպես են վարվում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես պաշտոնական այցերի ժամանակ: Այդպես պետք է վարվեր նաև վարչապետը հատկապես Իրան այցելելիս` երկիր, որտեղ առանձնահատուկ կարևորություն են տալիս արարողակարգային հարցերին, մարդկանց պահվածքին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր