888 դիտում
08:37 06-10-2015
Օրենսդիրները առանց ծանոթանալու Սահմանադրության նախագծին, սեղմել են «կոճակները». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը ներկայացնում է երեկ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկության ընթացքը ու գրում.
«ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը՝ 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոր Սահմանադրության վերջնական նախագիծը պատգամավորներին բաժանվել է երեկ առավոտյան՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ միայն: Մինչդեռ փաստաթուղթը պատգամավորները պետք է ստանային հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ օրենսդիրները, նախագծին առանց ծանոթանալու, սեղմել են «կոճակները»:
Ենթադրվում է, որ այսօր կամ վաղը Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի, որով կնշանակվի հանրավքեի օր. ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 6-ը: Ու եթե հանրաքվեն «այո» ձայների գերակշռությամբ անցնի, նշանակում է, որ մենք դեկտեմբերի 7-ին կարթնանանք միանգամայն այլ Հայաստանում, որտեղ պատգամավորներն այսուհետ կկարդան նախագծերը քվեարկելուց առաջ, որտեղ կլինեն բացառապես պատասխանատվության զգացողություն ունեցող պատգամավորներ եւ այլն: Մի խոսքով՝ լիովին այլ Հայաստանում»:
Նմանատիպ նյութեր
33694 դիտում
10:23 10-10-2017
ՀՀ վարչապետը Իրանում արձակել է կոստյումի կոճակները. «Ժողովուրդ»
1053 դիտում
11:55 30-11-2015
Սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալու հերթը Վայոց ձորի երիտասարդ ՀՀԿ-ականներինն էր
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»