7067 դիտում
12:39 09-10-2017
Թուրքիայի դեսպանատունը դադարեցրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը
Թուրքական կառավարությունը պատասխան քայլ է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը դադարեցնելու որոշմանը։
Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, թուրքական կողմը ոչ ներգաղթային վիզաներ չի տրամադրի ԱՄՆ-ի քաղաքացիներին։ Որոշման մասին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է Twitter-ի միջոցով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպությանը հարելու մեջ, ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, կկասեցնեն Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ-ի ոչ ներգաղթային վիզաների տրամադրումն այնքան ժամանակ, մինչև որ Թոփուզն ազատ չարձակվի։
Նմանատիպ նյութեր
7883 դիտում
22:43 16-11-2017
Հնդկաստանի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրումը կդյուրացվի
1519 դիտում
22:10 29-03-2023
Խորհուրդներ վիզայի հարցազրույցի ներկայացողներին․ հայտնում է ԱՄՆ դեսպանատունը
Այս բաժնից
1078 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1168 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1051 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ