26488 դիտում
22:34 07-10-2017
Toyota-ն հրապարակել է TJ Cruiser եզակի նորույթի լուսանկարրը
Ճապոնական Toyota Motor ընկերությունն իր կայքում հրապարակել է TJ Cruiser անվանումով եզակի նորույթ-մեքենայի լուսանկարներն ու որոշ բնութագրեր: Մեքենան պաշտոնապես ներկայացվելու է հոկտեմբերի 25-ին Տոկիոյում մեկնարկող ավտոսրահում:
Այս մոդելում ընկերությունը համատեղել է ամենագնացն ու մինիվենը՝ ետևի շարժական կողային դռներով: Սրահը չորս տեղանոց է, սակայն առջևի և ետևի նստատեղերը բացելու դեպքում հնարավոր կլինի տեղափոխել մինչև երեք մետր երկարությամբ իրեր:
Մեքենայի երկարությունը 4300 մմ է, լայնությունը՝ 1775 մմ, բարձրությունը՝ 1620 մմ: Շարժիչի աշխատանքային ծավալը՝ 2 լիտր: Մեքենայի մնացած բնութագրերը ընկերությունը կբացահայտի «տնային» ավտոսրահում:
Մոդելի TJ հապավումը առաջացել է անգլիական toolbox (գործիքների արկղ) և joy (ուրախություն) բառերից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The birth of a new #van and #SUV fusion genre aimed at drivers with active lifestyles. #TJCruiser concept #TMS17https://t.co/BTOUFyl1qd pic.twitter.com/AQHEFYEE6d
— Toyota Europe (@toyota_europe) October 6, 2017
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am