Տիգրան Բալայանը մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը:
«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,-ասված է Տ. Բալայանի հայտարարության մեջ։