Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
«Նախագահների հանդիպումս այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխայլ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որպես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, քանի որ ձևավոր վել են անզիջում, սխալ տեսակետներ»,- նշեց Ալ Դուգինը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]