211652_close_icon
views-count1078 դիտում article-date 12:39 23-12-2023

Արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցը կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է լինելու հայտնի հրամանագրի ճակատագիրը, որը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների և պետականության լուծարում:

Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Նշեմ, որ ավելի վաղ նրա խորհրդականն էր հայտարարել, որ այդ հարցը լուծվել է հոկտեմբերին:

Այս հարցին, միգուցե, մանրամասն չանդրադառնայի, որովհետև մեծ առումով կանխատեսելի էր, սակայն նկատեցի, որ փաշինյանական քարոզչամեքենան` իր կարկառուն ներկայացուցիչներով, հարձակման է անցել:

Որքան հասկանում եմ այդ արձագանքներից, վերջիններիս հիասթափությունը նրանում է, որ Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա»:

Նմանատիպ նյութեր