211652_close_icon
views-count3904 դիտում article-date 22:07 05-10-2017

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր 4-րդ

Արդեն չորրորդ օրն անընդմեջ Երևանում շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներով իրականացվող սոցիալական ծրագիրը: «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո անցկացվող ծրագրի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելում են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելով մայրաքաղաքի սերն ու ջերմությունն ու տարատեսակ նվերներ՝ կենցաղային տեխնիկա: Չորրորդ օրվա ընթացքում ևս 318 ընտանիք ստացել է սիրո քաղաք Երևանի նվերները: Ծրագրում ընդգրկված ընտանիքների անդամները, սիրով և մեծ ոգևորությամբ ընդունելով քաղաքապետարանի և վարչական շրջանների ներկայացուցիչներին, իրենց հերթին շնորհավորանքներ են հղել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Երևանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հիշեցնենք, որ սոցիալական ծրագրում ընդգրկվել են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում՝ ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ: Հատկանշական է, որ Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի կապակցությամբ պատասխանատուները նվերներ կհանձնեն ճիշտ այդքան թվով ընտանիքների: «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր