211652_close_icon
views-count2709 դիտում article-date 18:32 04-10-2017

«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երրորդ

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը կրող սոցալական ծրագիրը: Արդեն երրորդ օրն անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելու Երևանի ծննդյան առիթով ջերմ շնորհավորանքներ և անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկայի տեսքով: Օրվա ընթացքում կատարվել է այց 327 երևանաբնակ ընտանիքներ: Ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի հասցեներ այցելող Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նշել են, որ բոլոր ընտանիքներում մեծ ուրախությամբ և ջերմությամբ են ընդունում անակնկալն ու շնորհավորանքները՝ փաստելով, որ ծրագիրն իրոք հաջողված և սիրված է շատերի կողմից: Հատկանշական է, որ մասնագետների կողմից սոցիալական ծրագրում ընդգրկվել են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ: Հիշեցնենք, որ Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ: «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր