Հոկտեմբերի 7-ին Երևանում Ռուսական եկեղեցի է օծվելու
2017 թ. հոկտեմբերի 7-ին՝ Երևանում կօծվի «Ի պատիվ Սուրբ Խաչվերացի» ռուսական ուղղափառ տաճարը և կմատուցվի Սուրբ պատարագ՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուս ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի կառավարիչ, Վլադիկավկազի և Ալանիայի եպիսկոպոս Լեոնիդի ձեռամբ:
Եպիսկոպոսին կսպասավորեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսական ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև Վլադիկավկազի և Ալանիայի թեմի հոգևորականները: