211652_close_icon
views-count6104 դիտում article-date 10:01 05-10-2017

Նախարարը իրականությունից կտրված, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որևէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենևին էլ «իրենց հագով չէ»: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարող է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթևացրել է, նա այսպիսի պատասխան է տվել. «Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»: Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է. «Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»: Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է: Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր