2357 դիտում
10:42 12-08-2015
ՀՀ բնապահպանության նախարարն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված. «Ժողովուրդ»
Բնապահպանության նախարարին չի հետաքրքրում, որ Կարճաղբյուրում ակտիվ ծառահատումներ են ընթանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ակտիվ ծառահատումներ են ընթանում։ Նշված տարածքի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող անտառից օրական փայտով բեռնված մի քանի ավտոմեքենա է դուրս գալիս։ «Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ ծառահատումները պաշտոնապես թույլատրված են, սակայն այդպես էլ հստակ չի պարզվել, թե ինչ հիմքով և հատկապես որ տարածքում և ուր են տարվում հատված հաստաբուն ծառերը։ ՀՀ Բնապահպանության նախարարությունից և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդել են, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն։
Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված։ Ինչ հրամցնում են, հավատում է ու իր փափուկ աթոռին նստած գլխիկոր համաձայնում։ Իսկ թե իրականում ինչպես է ոչնչանում տարիներ շարունակ փայփայված անտառածածկ տարածքը, կարծես նրան չի էլ հետաքրքրում»։
Նմանատիպ նյութեր
6101 դիտում
10:01 05-10-2017
Նախարարը իրականությունից կտրված, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում. «Ժողովուրդ»
1461 դիտում
20:06 13-02-2014
Հանցագործություն՝ իրականությունից փախչելու ճանապարհին
3787 դիտում
18:09 31-03-2015
Արվեստի գործեր, որոնք դժվար է տարբերել իրականությունից․ ֆոտոշարք
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»