211652_close_icon
views-count9789 դիտում article-date 20:52 04-10-2017

Հենրիխ Մխիթարյան. Վաղը խաղալու ենք մեր ազգի համար

Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը. [b]-Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք ժամանել հավաքական և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա խաղին: [/b] -Միշտ էլ հավաքական ժամանում եմ շատ բարձր տրամադրությամբ: Պատրաստվել ենք հնարավորինս լավ, կարծում եմ դա վաղը կզգացվի: Հուսամ ամեն ինչ կստացվի, կխաղանք այնպես, որպեսզի խուսափենք անցած խաղերի սխալները թույլ տալուց: Վաղվա խաղից անկնալում ենք դրական արդյունք: [b]-Ի՞նչ կասես քո նախկին թիմակիցների՝ Ռոբերտ Լևանդոսվսկու, Կուբա Բլաշչիկովսկու և Լուկաս Պիշչեկի մասին: [/b] -Շատ լավ ճանաչում եմ երեքին էլ: Շատ լավ ֆուտբոլիստներ են և մեծ ուժ են Լեհաստանի հավաքականի համար: Բոլորն էլ ունեն մարդկային բարձր որակներ, շատ լավ տղաներ են, և եթե վաղը խաղից հետո հանդիպեմ նրանց՝ մեծ հաճույքով կզրուցեմ տղաների հետ: [b]-Երկու հանդիպում է մնացել Աշխարհի առաջնության նախընտրական փուլի ավարտին: Ինչպե՞ս կամփոփես այս փուլը: [/b] -Նախ պետք է ասեմ, որ այս փուլը դեռ չի ավարտվել: Դեռ ունենք երկու հանդիպում, և դրանց ավարտից հտո միայն կփորձենք ամփոփել այն: Ճիշտ է` արդեն հնարավորություն չունենք դուրս գալու հաջորդ փուլ, բայց պետք է փորձենք մնացած խաղերը ամենաբարձր մակարդակով անցկացնել, որովհետև խաղալու ենք մեր ազդի և մեր թասիբի համար: [b]-Երկրպագուների շրջանում դժգոհություն կա, որ դուք հավաքականում չեք կարողանում նույն խաղը ցույց տալ, որ ցույց եք տալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն։ Որքանո՞վ է դժվար հավաքականում և թիմում խաղալը, երբ երկու տեղերում տարբեր մակարդակի թիմակիցներ ունեք: [/b] -Ինձ թվում է դուք պատասխանեցիք ձեր հարցին: Ես տարբերություն չեմ դնում թիմի և հավաքականի միջև: Երկու տեղում էլ փորձում եմ առավելագույնս նվիրվել: Եթե երկրպագուներ կան, ովքեր դժգոհում են՝ դա իրենց կարծիքն է: Ես գիտեմ` որքանով եմ նվիրվում հավաքականին: Եթե «Մանչեսթերում» փորձում եմ խաղն ավելի շատ ինձ վրա վերցնել, ապա հավաքականում փորձում եմ ավելի շատ իմ թիմակիցներին օգնել, որպեսզի թիմային խաղ ստացվի, այլ ոչ թե ես գամ ու ցույց տամ, թե ինչի եմ ունակ: [b]-Դանիայի դեմ խաղից հետո լրագրողների հետ չհանդիպեցիք: Ինչու՞ պարտվեցինք այդ խաղում և ի՞նչ հետևություններ եք արել Լեհաստանի հետ հանդիպումից առաջ: [/b] -Չհանդիպեցի լրագրողներին, չցանկացա խոսել, որովհետև նյարդայնացած էի, իսկ այդ ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չխոսել: Կարող եմ ասել, որ այդ խաղն արդեն անցյալում է, և վաղը կփորձենք նույն սխալները չկրկնել: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր