Սանկտ-Պետերբուրգում «Բորուսիա»-ն խաղալու է միայն հաղթանակի համար. Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Զենիթ»-ի հետ կայանալիք խաղի սպասումներով:
« Համոզված եմ, որ Սանկտ-Պետերբուրգոում մեզ համար հեշտ չի լինելու: Չնայած, որ Գերմանիայում շատ երկրպագուներ ուրախ են, որ «Բորուսիա»-ին բաժին է հասել «Զենիթ»-ը: Սակայն ես այդ ուրախությունը ես չեմ կիսում: Այդուհանդերձ Սանկը-Պետերբուրգում մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»,-ասել է Մխիթարյանը: