Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բազկաթոռից աթոռին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից 7-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է մահճակալից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: