3474 դիտում
22:21 04-10-2017
Երևանում կանցկացվի «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը
Հոկտեմբերի 11-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործընկերությամբ Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողով:
Նպատակն է զարգացնել աղետների ռիսկի նվազեցման երկխոսությունը և իրազեկվածությունը Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանում, նպաստել կայուն, ռիսկի գիտակցումով պայմանավորված ԱՌՆ գործողությունների իրականացման համար հիմնական դերակատարների քաղաքական հանձնառության հզորացմանը:
Միջազգային համաժողովին կմասնակցեն Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ոլորտի հանրային բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ՄԱԿ-ի ԱՌՆ մասնագետներ, ակադեմիական, ԱՌՆ կրթական և վերապատրաստման ինստիտուտների բարձրաստիճան պաշտոնյաներ, շահագրգիռ այլ փորձագետներ:
Եռօրյա համաժողովի ընթացքում կանցկացվեն բազմաթիվ նստաշրջաններ՝ ԱՌՆ ազգային ռազմավարությունների, մասնավոր և պետական ոլորտների փոխգործակցության, դիմակայունության մշակույթի ձևավորման և զարգացման, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների նորարարությունների, դրանց ներդրման և Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի թեմաների շուրջ:
Նախատեսվում է նիստերի և քննարկումների արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթ, որի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ:
Միջազգային համաժողովը շարունակելու է 2017թ. մայիսին Մեքսիկայի Կանկուն քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի ընթացքում սկիզբ առած երկխոսությունը, որտեղ ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը հակիրճ ներկայացրեց Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, գրանցած ձեռքբերումները և նախաձեռնությունները:
[b]Ինչո՞ւ Հայաստանում[/b]
Հայաստանում 2010թ. հիմնադրվել է ԱՌՆ Ազգային պլատֆորմ, որը համակարգման մեխանիզմ է՝ ուղղված բազմոլորտ համագործակցության հզորացմանը և ԱՌՆ միջոցառումների կայունության ապահովման համակարգմանը՝ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և ԱՌՆ Սենդային գործողությունների ծրագրին համահունչ:
Հայաստանը նախաձեռնել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մշտադիտարկման և գնահատման գործընթացների մշակումը, ինչպես նաև ԱՌԿ ոլորտում մասնավոր-պետական ոլորտների գործակցության կազմակերպումն ու համակարգումը՝ արդյունավետ գործող թեմատիկ խմբերի միջոցով (ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության վարչության և ՄԱԶԾ աջակցությամբ):
Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել դպրոցների անվտանգության համապարփակ մոտեցման ներդրման և հաստատուն հիմքի վրա դնելու ուղղությամբ, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել Անվտանգ դպրոցների ապահովման համաշխարհային նախաձեռնության մեջ, որի նպատակն է պաշտպանել աշակերտներին և կրթության ոլորտի աշխատողներին, պլանավորել ուսման շարունակականությունն անսպասելի վտանգների ժամանակ, ապահովագրել կրթության ոլորտի ներդրումները և հզորացնել կլիմայի առումով զգայուն աղետների դիմակայունությունը կրթության միջոցով:
Նմանատիպ նյութեր
3523 դիտում
16:50 11-10-2017
Երևանում մեկնարկել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
487 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
655 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
529 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը