8037 դիտում
19:32 04-10-2017
Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս իր առաքելության իրականացման գործում: Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
21:08 30-10-2018
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Այս բաժնից
643 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
472 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
586 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ