29178 դիտում
21:01 03-10-2017
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին դպրոցի բակում 12-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից հեռացած Toyota-ի վարորդին
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09: 30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արտաշես Շահինյանի անվան դպրոցի բակում՝ Ազատության պողոտա-3-րդ նրբանցք հատվածում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա Հակոբ Բադալյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում է նշված դպրոցի 7-րդ դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վրաերթը կատարել է Քանաքեռի բնակիչ, 48-ամյա Արմեն Երեմյանը իր վարած Toyota մակնիշի 04 ՕՕ 003 համարանիշի ավտոմեքենայով:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Երեմյանը ներկայացել է ՃՈ հետաքննչական բաժանմունք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)