211652_close_icon
views-count30603 դիտում article-date 17:23 12-05-2023

Երևանում պարեկների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, րոպեների ընթացքում նրանք հայտնաբերեցին վթարի ենթարկված Mercedes-ն ու նրանով դեպքի վայրից հեռացած վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում վթարի է ենթարկվել՝ բախվել է ծառին, և ինչ-որ քաղաքացիներ ավտոմեքենան փորձում են հեռացնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանում են գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, պարեկ Սերգեյ Ռուբենյանն ու կրտսեր պարեկ Արեգ Ղամբարյանը։ 

Օպերատիվորեն ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարներն ու պարեկները Արցախի պողոտայի թիվ 55 շենքի մոտ հայտնաբերում են կոտրած ծառ, սակայն ավտոմեքենա չի լինում։ 

Մինչ փրկարարները ծառը հեռացնում են երթևեկելի գոտուց, պարեկները վթարի վայրից բավական հեռավորության վրա հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան և տեղում պարզում են, որ վարորդը Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Սամվելյանն է, ով Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, և ընկերների հետ փորձել են շտապ վթարի հետքերը վերացնել, վթարի վայրից հեռացնելով նաև Mercedes-ը։

Սակայն պարեկները ապացուցեցին, որ իրենք ոչ միայն տիրապետում են իրավիճակին, այլև տաք հետքերով հայտնաբերեցին ավտոմեքենան։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր