211652_close_icon
views-count7148 դիտում article-date 22:13 03-10-2017

Ի վերջո չհոգնեցի՞նք՝ Ռուսաստան, թե Արևմուտք անպտուղ և անիմաստ բանավեճից. Միհրան Հակոբյան

«Անկախության 25 տարիների ընթացում այդպես էլ հետին պլան չմղվեց Ռուսաստան, թե Արևմուտք անպտուղ և անիմաստ բանավեճը, որն ընթանում է վատ, երբեմն էլ շատ վատ, գռեհիկ փաստարկներով»- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը: ՀՀԿ պատգամավորի գնահատմամբ՝ ՌԴ-ի վրա ցեխ նետող շրջանակի հիմնական փաստարկներից մեկը սովետական կուլակներն են, կարծես նրանք Արևմուտքում չեն եղել: Մյուս կողմն էլ գեյ շքերթներն է մատնանշում, կարծես Արևմուտքում լավ բան չկա: «Լավ, ի վերջո չհոգնեցի՞նք այս անպտուղ բանավեճից: Կարծում եմ ժամանակն է, որ մեր քաղաքական ընկալումներում կարողանանք ամրագրել, որ հրաժարվենք այս բլոկային քաղաքականության տրամաբանությունից, ինչը կարևոր խնդիր է»,- ասաց նա: Նա մեջբերեց այսօր Կարնեգի կենտրոնի կողմից հրապարակված վերլուծական նյութը, որը ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների միակ «լուսավոր» կետը համարում է արցախյան հիմնահարցը, որտեղ համագործակցում են և նույնական մոտեցում են ունեն: «Սա խոսում է պետության արտաքին հավասարակշռության մասին: Եթե ուզում ենք նոր քաղաքական մշակույթ, պետք է սովորենք վատին վատ ասենք, լավին էլ լավ, առանց բարդույթավորվելու: Մեր քաղաքացիներն ադեկվատ են և կգնահատեն այդ ամենը»,-ասաց Միհրն Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր