211652_close_icon
views-count1318 դիտում article-date 15:18 02-04-2022

Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում․ Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչ է անում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-ից ապրիլի 16-ը՝ ներառյալ):

«Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:

Մեր կարգախոսն է՝

«Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը»,- ասված է Արցախի թեմի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր