211652_close_icon
views-count143914 դիտում article-date 16:34 02-10-2017

Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հիվանդասենյակում կրակոցներ արձակողին և փախուստի դիմած կալանավորին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողները, կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողների և «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում փախուստի դիմած կալանավորի և ինքնաձիգով կրակոցներ արձակած ոստիկանների կողմից վնասազերծվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր