211652_close_icon
views-count7135 դիտում article-date 12:24 01-10-2017

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի տոնի կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ գյումրեցիներին, Շիրակի տարածաշրջանի բնակչությանը Գյումրիի տոնի կապակցությամբ: Գյումրին հինավուրց հայկական քաղաք է՝ ավանդապաշտ եւ հայրենասեր բնակչությամբ: Գյումրեցիները հայտնի արհեստավորներ եւ արվեստագետներն են, անվանի մարզիկներ, գիտնականներ, զինվորներ եւ զորահրամանատարներ: Հայոց պատմության մեջ Գյումրին մշտապես կարեւոր նշանակություն եւ դերակատարում է ունեցել: Գյուրվա, առհասարակ՝ Շիրակի տարածաշրջանի բնակչությունը հերոսական ժողովուրդ են: Գյումրեցիները կարողացան հերոսաբար դիմակայել 1988-ի ավերիչ երկրաշարժին, իրենց մեջ վերականգնվելու ուժ գտան եւ նույնիսկ առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեցին իր ազատագրության համար պարտադրված պատերազմի մեջ հայտնված արցախահայությանը, մասնակցեցին ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը: Գյումրեցիները, որ փառապանծ մասնակցություն էին ունեցել նաեւ հայրենական մեծ պատերազմում, արիաբար մասնակցեցին Արցախյան ազատամարտին: Իմ հրամանատարությամբ գործող լեգենդար 5-րդ բրիգադի կազմում ձեւավորվել էր Գյումրիից մեկ մարտական գումարտակ եւ ուսումնական մեկ ստորաբաժանում: Պատիվ եմ ունեցել լինելու առյուծ գյումրեցիների հրամանատարը, ես հպարտ եմ, որ նման քաջերի մարտական ընկերն եմ եղել: Գյումրին այսօր էլ պահպանում է ազգային դեմքն ու դիմագիծը, իրեն բնորոշ կոլորիտը: Գյումրեցիներն այսօր էլ տարբեր բնագավառներում պատվով են ներկայացնում հայ ազգը, Հայաստան պետությունը: Եվս անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, հարգելի՛ գյումրեցիներ, շնորհավոր բոլոր շիրակցիների, աշխարհասփյուռ հայ ազգի տոնը: Մաղթում եմ ամենքիդ հաջողություններ, երջանկություն, առողջություն, մեր երկրին՝ խաղաղություն: Աստված պահապահ Գյումրիին, Շիրակին, Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայ ազգին, բոլոր նահատակ ազատամարտիկներին եւ նրանց հարազատներին, եռասերունդ Երկրապահին: [b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր