Հայտնի է Lada 4x4 ամենագնացի ամենաթանկ տարբերակի գինը
АвтоВАЗ-ը պաշտոնապես հայտարարել է ամենաթանկ Lada 4x4 ամենագնացի գինը, որը թողարկվում է Bronto անվանումով: Այս մասին հայտնում է Российская Газета-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ սովորական Lada 4x4-ից մոդելից տարբերվում է հզորացված հետևի «մոստով», ABS արգելակներով, առջևի տաքացվող նստատեղերով, էլեկտրահայելիներով:
Ամենագնացի գինը սկսվում է 676 հազար ռուբլուց ( 11 750 դոլար): Ընդամենը 25 հազար ռուբլով (870 դոլար) հասանելի է Image փաթեթեը, որի շնորհիվ մեքենան կհամալրվի նոր պլաստիկ բամպերներով և հակամառախուղային լույսերով:
Թոփ տարբերակի գինը կկազմի 740 հազար ռուբլի (12 870 դոլար):
Եվ՛ Lada 4x4 մոդելը և՛ Bronto-ն հագեցած են 1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը հնարավորության է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 18 վայրկայնում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 137կմ/ժ: