211652_close_icon
views-count8672 դիտում article-date 09:16 01-10-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Հոկտեմբերի 1-ին, ժամը 02:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցու փողոցի նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն (5-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1950 թ. ծնված Հ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 23/12 շենքի բնակարաններից մեկի բնակչի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը; Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում է եղել 1996 թ. ծնված Տ. Ս.-ը, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տ. Ս.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1951 թ. ծնված Խ. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին անհրաժեշտ է իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1940 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 30-ին, ժամը 00:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1935 թ. ծնված Լ. Շ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր