Կատալոնիայում ոստիկանությունը 1,3 հազար ընտրատեղամաս է փակել
Ոստիկանությունը 1,3 հազար դպրոցի մուտք է փակել, որոնք հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի ժամանակ պետք է գործեին որպես ընտրատեղամաս: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանությունը միջոցառումների կազմակերպմանը ներգրավված 163 դպրոցներում և քոլեջներում գտնվող անձանց նախազգուշացրել է լքել այդ շենքերը մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան 06:00-ն: