Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների և քուրդ գրոհայինների միջև. սպանվել է 4 մարդ
Թուրքիայի արևելյան Ագրա նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ իրականացված օպերացիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, օպերացիայի ժամանակ սպանվել է 2 թուրք զինվորական և անվտանգության ծառայության 2 աշխատակից։
Նահանգապետ Սուլեյման Էլբանի խոսքով՝ վիրավորում է ստացել նաև անվտանգության ծառայության 8 աշխատակից։