Թուրքիայում քուրդ գրոհայինների դեմ օպերացիայի ժամանակ թուրք զինվորներ են սպանվել
Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում բանակայինների կողմից հակաքրդական գործողություն իրականացնելու ժամանակ թուրքական բանակի 3 զինվոր է սպանվել, ևս 14-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ ասվում է, որ այսօր՝ մայիսի 1-ին, Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում քուրդ գրոհայինների հետ բախման հետևանքով 3 բանակային է սպանվել, ևս 14 բանակային ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ: